Հետևեք մեզ։

Արմեն Աշոտյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

13:10, 11 սեպտեմբեր 2024
Արմեն Աշոտյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Նրան ավտոմեքենայով տուն ունեկցեցին ՔԿՀ աշխատակիցները։


Աշոտյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին, որ սա օրենքով չնախատեսված կարգ է։

 

Հիշեցնենք, որ երեկ  Հակակոռուպցիոն դատարանը՝  դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փոխեցնՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցկալանքը և նրա նկատմամբ տնային կալանք կիրառեց:

 

Աշոտյանին արգելվել է կապ ունենալ որևէ մեկի հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականներից: Նրա նկատմամբ նաև 25 մլն դրամ գրավ է կիրառվել: