Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 12.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Կամո Խաչատրյանը իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով «Հյուսիս-հարավ» մայրուղու Շերամի 27/18 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում կիսակողաշրջվել է։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բեռնատարն ամբողջությամբ չի կողաշրջվել քանի որ հենվել է բետոնե պարսպին։ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։