Կրեմլը կոչ է արել ԱՄՆ նախագահի թեկնածուներին չօգտագործել ՌԴ նախագահի ազգանունը։
Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսի բանավեճը։
Նա ԱՄՆ նախագահի թեկնածուներին մեղադրել է Պուտինի ազգանունը որպես երկրում ներքաղաքական պայքարի գործիքներից մեկը օգտագործելու մեջ։
«Իհարկե, մենք նկատեցինք, որ երկու թեկնածուներն էլ նշել են մեր նախագահի անունը, նշել են մեր երկրի անունը։ Պուտինի ազգանունն օգտագործվում է որպես ԱՄՆ ներքաղաքական պայքարի գործիքներից մեկը։ Սա մեզ իսկապես դուր չի գալիս, և դեռ հույս ունենք, որ հանգիստ կթողնեն մեր նախագահի անունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նշենք, որ Թրամփը բանավեճի ընթացքում ավելի քան 15 անգամ հիշատակել է Պուտինին ու Ռուսաստանին, իսկ Հարիսը՝ 4 անգամ։