Իրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին։ Այս մասին «X»-ի իր օգտահաշվում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Կրկին ԱՄՆ-ն ու «եվրոպական եռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) գործում են թերի հետախուզությամբ և թերի տրամաբանությամբ։ Իրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին։ Պատժամիջոցներից կախվածություն ունեցողները պետք է իրենց հարց տան։ Ինչպե՞ս կարող է Իրանը արտադրել և վաճառել ժամանակակից զենք: Պատժամիջոցները լուծում չեն, այլ խնդրի մի մասն են»,- նշել է ԱԳՆ ղեկավարը։