Արցախի պարենային անվտանգության խնդիրների լուծման թեման ներառվել է 2024թ. հրատարակված 10-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագրքում: Այս մասին NEWS.am-ին տեղեկեցրել են դպրոցականների ծնողները՝ ուղարկելով դասագրքի խնդրահարույց էջի լուսանկարը:
«Դասագրքի հեղինակներն են Սարգիս Գալոյանը, Գագիկ Մելիքյանը, Հայկ Հարությունյանը, Կարինե Ավետիսյանը և Տիգրան Թանգամյանը: Վերջիններս հավանաբար տեղյակ չեն, որ մեկ տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերին տեղի ունեցած երկօրյա պատերազմի հետևանքով Արցախը վերջնականապես հայաթափվել է կամ էլ, նախքան գիրքը տպագրության ուղարկելը, «մոռացել են» աչքի անցկացնել և ստուգել թեմաների արդիականությունը»,-գրում է News.am-ը: