Հետևեք մեզ։

Մետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետը հայտնում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված է (տեսանյութ)

14:18, 11 սեպտեմբեր 2024
Մետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետը հայտնում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված է (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Արման Գասպարյանը տեսանյութ է հրապարակել մետրոպոլիտենից։ Տեսանյութում, որը հասանելի է Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում, երևում է մարդկանց բազմություն, ովքեր փորձում են էլեկտրոնային տարբերակով մուտք գործել։

 

Անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով, իսկ մարդկանց մեծ մասը, ինչպես երևում է տեսանյութում, նախընտրում են ժետոնով անցնելու տարբերակը։

 

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր հերթին կիսվել է այս տեսանյութով և գրել.

 

«Քանի բարդակ ա, օգտվեմ առիթից,  այլ հարց կուզենայի բարձրացնել։ Փաստացի, ստացվում ա, որ մարդկանց ամեն մի տրանսպորտ նստելը անձնավորված ա ու անվանական գրանցված։ Քանի որ տոմսը կցված ա էլեկտրոնային դրամապանակի, որտեղ մարդ նույնականացում ա անցնում»։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները