Հետևեք մեզ։

Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել, ևս մեկ մարդ վիրավորվել է

14:46, 11 սեպտեմբեր 2024
Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել, ևս մեկ մարդ վիրավորվել է

Սեպտեմբերի 10-ին, Ջավախքի Ասպինձայի մունիցիպալիտետի Օտա գյուղի մոտ կայծակի հարվածից մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել։ Jnews.ge-ն գրում է, որ տեղի բնակիչների խոսքերով, կայծակի պահին երկուսն էլ անտառում են եղել։

Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնից SKnews.ge-ին հայտնել են, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է մեկ դի, իսկ տուժածին տեղափոխել են Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց։

Վերլուծական

Ամենաընթերցվածները