Մենք ասել ենք՝ կա13 հոդված, որոնք ամբողջությամբ ու պաշտոնապես համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախագծում, նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է, ևս 3 հոդված մասնակի է համաձայնեցված։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարադել է Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն, հոդվածում կան մասեր, կա նախադասություն, որ համաձայնեցված է, կա նախադասություն, որ համաձայնեցված չէ։ Կա ևս մեկ հոդված, որ ընդհանրապես համաձայնեցված չէ»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ պայմանագրի 2-րդ և 3-րդ խմբագրությունները ունեցել են 18 հոդված։
«Ադրբեջանն ինքը հայտարարեց կոմունիկացիաների հոդվածի դուրս գալու մասին․ այսինքն, մնացել են 17-ը»,- ասել է նա։
«Այս պահին կա համաձայնեցված հոդված այս նախագծում, որն ասում է՝ կա մեխանիզմ, որն այս պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ կոնսուլտացիայի մեջ են լինելու, հանձնաժողովի նման մարմին է լինելու, նաև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ենթադրում։ Ադրբեջանական կողմն ասում է՝ չէ, հարցեր կան, որոնք պետք է արտահայտվեն։ Աշխարհում չկա պայմանագիր, որ պատասխան տա բոլոր հարցերին»,-ասաց նա և հավելեց՝ եթե կանխավարկածը լինի այն, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, նշանակում է՝ այն երբեք չենք ստորագրի։