Հետևեք մեզ։

Քաղաքացուն ասում էինք՝ երթևեկության կանոնը խախտի՝ փողը տուր ու քշիր, էլի փող տուր՝ էլի խախտիր, փող տուր, խախտիր, խախտիր, փող տուր. Փաշինյանն ասել է՝ ինչ է փոխվել հիմա

17:28, 11 սեպտեմբեր 2024
Քաղաքացուն ասում էինք՝ երթևեկության կանոնը խախտի՝ փողը տուր ու քշիր, էլի փող տուր՝ էլի խախտիր, փող տուր, խախտիր, խախտիր, փող տուր. Փաշինյանն ասել է՝ ինչ է փոխվել հիմա

Քաղաքացուն ասում էինք՝ երթևեկության կանոնը խախտի՝ փողը տուր ու քշիր, էլի փող տուր՝ էլի խախտիր, էլի փող տուր՝ էլի խախտիր: Փող տուր, խախտիր, խախտիր, փող տուր։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ինչ է փոխվել հիմա։

 

«Մենք եկանք, ասացինք այդպես չէ, ժողովուրդ ջան, կա բալային համակարգ: Դուք խախտելու որոշակի չափաբաժին ունեք: Դրանից ավել երբ խախտեցիք, կզրկվեք վարորդական իրավունքից, որից հետո գնաք վերահաստատհք ձեր կարողությունը, որից հետո պետությունը հնարավորություն կտա ձեզ նորից վարել։

 

Հետևաբար, այո՛, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,-ասաց նա։