Ոչ թե հարկատուն է հերոս, այլ աշխատող, օրենքով սահմանված հարկերը վճարող մարդը։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մարդը կարող է՝ հարկային պարտավորություն է առաջացել 1000 դրամ, ինքը վճարում է 100 դրամ, էն 900 դրամը թաքցնելով։ Ես երբեք չեմ ասել, որ այդ մարդը թիվ մեկ հերոսն է։
Այո, ասել եմ՝ աղքատությունը մարդկանց մտքում է։ Սոցիալական ապահովության այն համակարգը, որը երկար տարիներ Հայաստանում գործել է՝ մարդկանց աղքատության մեջ պահելու քաղաքական նպատակ է հետապնդել:
Քաղաքական իրական նպատակը ոչ թե մարդկանց աղքատության մեջ պահելն է եղել, այլ, որ այդ մարդիկ այնքան 5-10 հազար դրամ տեսած չլինեն, որ ընտրությունների օրը տանեն, 10 հազար դրամ ցույց տան, ասեն՝ էս մարդը Աստված ա, որ 10 հազար դրամ ունի»,-ասել է Փաշինյանը։