Ռուսաստանը Իրանին տվել է բոլոր անհրաժեշտ բացատրությունները՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, սա մշտական կապ է, մենք տվել ենք բոլոր անհրաժեշտ բացատրությունները այս կապակցությամբ և ելնում ենք նրանից, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով, «հակառուսական տեղեկատվական արշավը ոգեշնչվել է որոշակի շրջանակներից, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենազավեշտալի հնարավորությունը տարաձայնություններ առաջացնելու Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ»: