Հետևեք մեզ։

Երևանի Իսակովի պողոտա–Աթենքի փողոց–Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի

16:23, 11 սեպտեմբեր 2024
Երևանի Իսակովի պողոտա–Աթենքի փողոց–Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի

Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտուց կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, իսկ մյուս 2 երթևեկելի գոտուց` ձախ շրջադարձ։

Սեպտեմբերի 12-ից Իսակովի պողոտա–Աթենքի փողոց–Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է լինելու։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

 Փոփոխությունը տեղի է ունենալու մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։

 «Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում` դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս»,– ասված է հաղորդագրությունում։

Նշված ճանապարհահատվածում իրականացվելու է համապատասխան գծանշում, և ճանապարհային նշաններ են տեղադրվելու, լուսացույցներն էլ տեղափոխվելու են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները