Հետևեք մեզ։

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի գիշերային այցը Կրեմլ

13:31, 27 ապրիլ 2023
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի գիշերային այցը Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլ է ժամանել չորեքշաբթի երեկոյան, գիշերել է այնտեղ, քանի որ հինգշաբթի առավոտյան հանդիպումներ էր ունենալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի՝ գիշերը Կրեմլում անցկացնելու մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է РБК-ն։

«Պուտինը Կրեմլում բնակարան ունի, որտեղ բավականին հաճախ է քնում։ Նա երեկ աշխատել է Օգարևոյում։ Եվ ավարտելով բոլոր գործերը Օգարևոյում, եկել է Կրեմլ, քանի որ այսօր նա վաղ առավոտից սկսել է հանդիպումներ անցկացնել։ Սա սովորական պրակտիկա է, շատ հաճախ է պատահում»,- ասել է Պեսկովը: