Նյու Յորքի օպերայի խորհուրդը հայտարարել է կազմակերպության նոր գործադիր տնօրենի և երաժշտական տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանին նշանակելու մասին, որը կփոխարինի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասոյին։Այս մասին գրել է Operawire.com-ը։
Խորհրդի պատվավոր նախագահ Ռոյ Գ. Նիդերհոֆերը հայտարարության մեջ ասել է. «Մենք անհամբեր սպասում ենք Նյու Յորքի օպերայի պատմության այս նոր ղեկավարին: Մենք երախտապարտ ենք Մայքլին՝ անխոնջ աշխատելու համար: Մենք այնքան ուրախ ենք, որ Կոնստանտինի դերն ընդլայնվում է»։
Հիշեցնենք, որ 2019-ին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: