Հետևեք մեզ։

Թյուրքական երկրները միասնական այբուբեն են ընդունել

19:35, 11 սեպտեմբեր 2024
Թյուրքական երկրները միասնական այբուբեն են ընդունել

Սեպտեմբերի 9-ից 11-ը Միջազգային թյուրքական ակադեմիայի և Թուրքիայի լեզվաբանական ընկերության կողմից Բաքվում կազմակերպվել էր ընդհանուր թյուրքական այբուբենի հանձնաժողովի երրորդ նիստը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, հանդիպմանը քննարկվել է լատինատառ այբուբենի վրա հիմնված ընդհանուր թյուրքական այբուբենի նախագիծը, որն առաջարկվել էր դեռևս 1991 թվականին, տեղեկացնում է tert.am-ը։

 Քննարկումների արդյունքում ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել 34 տառից բաղկացած ընդհանուր թյուրքական այբուբենի վերաբերյալ։

 Լրատվամիջոցների փոխանցմամբ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապահովելու, որ այբուբենի յուրաքանչյուր տառ արտացոլի թյուրքական լեզուներում գոյություն ունեցող տարբեր հնչյունները: