Հետևեք մեզ։

Բրյուսելը Երևանի քաղաքականության վրա ճնշման լծակներ կստանա ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո. Զախարովա

19:46, 11 սեպտեմբեր 2024
Բրյուսելը Երևանի քաղաքականության վրա ճնշման լծակներ կստանա ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո. Զախարովա

Հայաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ Եվրամիության և Հայաստանի միջև բանակցությունները բացասաբար չեն ազդում Հայաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզայի ռեժիմի գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Մեր կողմից չենք տեսնում որևէ բացասական պահ կամ նման բանակցությունների ազդեցություն Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի գործունեության վրա»,- ասել Է Մարիա Զախարովան:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է. «Բրյուսելը Երևանի քաղաքականության վրա ճնշման լծակներ կստանա ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցով բանակցությունների մեկնարկից հետո»։