Հետևեք մեզ։

Ավստրիայում Բրուքների 200-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով

18:10, 11 սեպտեմբեր 2024
Ավստրիայում Բրուքների 200-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 19-23-ը մեկնելու է հյուրախաղերով Ավստրիա և Սլովակիա։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Բրատիսլավայում մասնակցելու են շատ մեծ փառատոնի։

Թոփչյանը տեղեկացրել է նաեւ, որ Ավստրիայի ամենահայտնի համերգասրահներից մեկում նվագախումբը հանդես է գալու ավստրիացի հանրահայտ երգահան Անտոն Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգին, կատարելու է Բրուքների  9-րդ սիմֆոնիան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները