Հետևեք մեզ։

Նախարարը բոլոր բուհերում կառուցվածքային փոփոխությունների կարիք է տեսնում

18:48, 11 սեպտեմբեր 2024
Նախարարը բոլոր բուհերում կառուցվածքային փոփոխությունների կարիք է տեսնում

Հայաստանում բոլոր բուհերը կառուցվածքային փոփոխությունների կարիք ունեն: Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

 

Ըստ նրա՝ բուհերն ունեն կառուցվածքային էական փոփոխությունների կարիք: Անդրեասյանը հավելել է, որ պետությունն այդ խնդիրը լուծում է շատ ավելի արմատապես՝ խոսելով բուհերի միավորման և հետազոտական կազմակերպությունների հետ խոշորացման մասին: Բայց այս ընթացքում էլ գրեթե բոլոր բուհերն անցնում են ներքին կառուցվածքային փոփոխությունների շարքով:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները