Սեպտեմբերի 11-ին «Սոյուզ-2.1ա» հրթիռը ուղեծիր է դուրս բերել «Սոյուզ ՄՍ-26» տիեզերանավը՝ Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) նոր անձնակազմով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Դիտորդական հարթակի հաղորդավարը հայտնել է. «Տեղի է ունեցել «Սոյուզ ՄՍ-26» անձնակազմով տրանսպորտային տիեզերանավի անջատումը: «Սոյուզ ՄՍ-26» անձնակազմով տրանսպորտային տիեզերանավը դուրս է բերվել Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր»:
Հրթիռի մեկնարկը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 19:23-ին: Անջատումից հետո տիեզերանավը կատարելու է երկու պտույտ Երկրի շուրջը և երեք ժամում մոտենալու է Միջազգային տիեզերակայանին: Միացումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 22:33-ին:
Թռիչքի ընթացքում ռուս տիեզերագնացները պետք է իրականացնեն ավելի քան 40 գիտական փորձ, որոնցից երեքը նախկինում չեն անցկացվել կայանում: Բացի այդ, 2024 թվականի դեկտեմբերին նրանց համար նախատեսված է բաց տիեզերք դուրս գալ:
Տիեզերանավի բորտին են երկու ռուս տիեզերագնաց և մեկ ամերիկացի աստղագնաց: