«Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղ ուղիները դիտարկելու ժամանակն է». հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։
«Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ ժամանակն է ուսումնասիրել խաղաղության ուղիները։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ արդար խաղաղությունը երաշխավորելու համար․ խաղաղություն, որը թելադրված չէ, կապիտուլյացիա չէ և հարգում է Ուկրաինայի` որպես ներխուժման ենթարկված երկրի, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Շոլցը։
«Մեզ խաղաղության ևս մեկ համաժողով է պետք, որին պետք է մասնակցի նաև Ռուսաստանը»,- հավելել է Գերմանիայի կանցլերը։