ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որում վերջինս նշել է, թե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։
ՌԴ-ն իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է, գործադրվում են անհրաժեշտ ջանքերը Լանչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար։ Իհարկե, սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: