Հետևեք մեզ։

Երևանում հսկայական ծառը արմատախիլ է եղել ու տապալվել՝ ընկնելով մեքենաների վրա

21:00, 11 սեպտեմբեր 2024
Երևանում հսկայական ծառը արմատախիլ է եղել ու տապալվել՝ ընկնելով մեքենաների վրա

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում։

19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եզնիկ Կողբացի 3 շենքի բակում հերթական ծառը արմատախիլ է եղել ու ընկել է «Nissan» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաների վրա։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝  տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները