Սեպտեմբերի 11-ին իրավապահ մարմինները հայտնել են, որ ոստիկանները Կրասնոդարում ձերբակալել են մի ձեռնարկատիրոջ, ով կասկածվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու մեջ՝ Կրասնոդարի բարձրագույն ռազմական ուսումնարանի կուրսանտների հանրակացարանի վերակառուցման ժամանակ:
Խոսքը վերաբերում է «ՏԿ-Պրոգրես» ընկերության գլխավոր տնօրենի ձերբակալմանը:
«Ձեռնարկատեր Սուրեն Գրիգորյանը ձերբակալվել է Կրասնոդարում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության քրեական գործի շրջանակներում (ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մաս)»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը իրավապահների հաղորդագրությունը: