The Guardian թերթը, հղում կատարելով Միացյալ Թագավորության կառավարության աղբյուրներին, գրում է, որ Լոնդոնն արդեն որոշում է կայացրել թույլատրել Կիևին Storm Shadow հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա:
Նախորդ օրը Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների հարցերով խորհրդական Ջոն Կիրբին հայտարարել էր, որ ՌԴ տարածքի խորքում ուկրաինական հարվածների վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել, Վաշինգտոնը դեռևս չի աջակցում դրա համար ամերիկյան զենքի օգտագործմանը: