Ադրբեջանն աշխատում է Իրանի հետ կապի գծերի կառուցման վրա: Այս մասին ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Հաջիզադեն խոսել է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9րդ կետի վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանությունների մասին. «Եռակողմ փաստաթղթի 9-րդ կետը կոնկրետ պարտավորություններ է պարունակում հաղորդակցությունների բացման հետ կապված: Եթե Հայաստանը պնդի իր ներկայիս դիրքորոշումը, Ադրբեջանը այլընտրանքային տարբերակներ ունի: Դրանցից մեկը Իրանում համապատասխան կապի գծերի կառուցումն է։ Այս ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։ Եթե Հայաստանը շարունակի ինքնամեկուսացման քաղաքականությունը, դա իր ընտրությունն է. Այս ընտրությունը նրանց ձեռնտու չէ»,- ասել է Հաջիզադեն։