ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան։ Այս մասին կառավարության նիստում այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախատեսվում է ստորագրել Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրին կից աշխատակարգ-համաձայնագիրը։
Նշենք, որ վերոնշյալ համաձայնագիրը սեպտեմբերի 11-ին վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից։