Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան

12:33, 12 սեպտեմբեր 2024
Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան

Վերջին օրերին քաղաքական գործիչներից մեկի հարցազրույցը տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել, և պարզաբանման համար ինձ են դիմել մի շարք լրատվամիջոցներ։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը և նշել.


«Այս առիթով հարկ եմ համարում ասել հետևյալը.
 
Գագիկ Ծառուկյանը օլիմպիական խաղերին հաջորդող այս ժամանակահատվածում աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, կենտրոնացած է բազմաթիվ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման վրա, և օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ կամ դրանց առնչվող հարցեր ընդգրկված չեն:
Սա միանշանակ է։


Ամենայն հարգանքով տարբեր քաղաքական ուժերի, դրանց անդամների հանդեպ, թեև կան համատեղ աշխատանքի հաջողված պատմություններ, և շատերի հետ պահպանվում են մարդկային լավ հարաբերություններ, այնուամենայնիվ, գոնե այս պահին, քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում: Ավելացնեմ նաև, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք»: