Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ․ Նիկոլ Փաշինյան

12:36, 12 սեպտեմբեր 2024
44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ․ Նիկոլ Փաշինյան

Եթե հանցագործություն է կատարվում, հնչում են կրակոցներ, ենթադրենք՝ մեկը ծածուկ մտնում է մի տեղից բան է գողանում, նրանք ովքեր անմիջապես  չեն թիրախավորվում, կամ իմանում են ուշ, կամ չեն իմանում և տագնապի զգացողություն չի առաջացնում։ Այս մասին Կառավարության նիստում, խոսելով զենքի գործադրմամբ հանցագործությունների մասին, ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Իսկ երբ հնչում են կրակոցներ, դա լսում են շատ մարդիկ, այդ կրակոցի մասին խոսակցությունը շատ արագ տարածվում են և դառնում լուրջ քննարկման առարկա, դա կարող է տագնապ հարուցել»,-ասաց նա։

 

Անդրադառնալով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման գործողություններին՝ Փաշինյանը նկատեց՝ 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ:


«Մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք, Անվտանգության խորհրդում է այդ հարցը քննարկվել, ես նաև ՆԳ նախարարին եմ տվել հանձնարարականներ, որ մենք ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքների հետ կապված մեր մեթոդաբանությունները պետք է որոշակի վերանայենք»,- ասաց Փաշինյանը։