Տասնյակ պետություններ ցանկանում են մասնակցել BRICS-ի աշխատանքներին, ասել է Վլադիմիր Պուտինը անվտանգության հարցերով ասոցիացիայի երկրների բարձր ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
«Այսօր ավելի քան երեք տասնյակ երկրներ, ավելի ճիշտ՝ 34 պետություններ, արդեն ցանկություն են հայտնել այս կամ այն ձևով միանալ մեր ասոցիացիայի գործունեությանը»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ Ռուսաստանը՝ որպես գործող նախագահ, պատասխանատու մոտեցում է ցուցաբերել համատեղ աշխատանքի կազմակերպման հարցում։
«Ռուսական նախագահությունը նախաձեռնել է փոխգործակցության նոր ոլորտներ, որոնք ներառում են տրանսպորտի նախարարների, երկրաբանական ծառայությունների ղեկավարների հանդիպումները, Միջուկային բժշկության BRICS ֆորումը, BRICS քաղաքացիական և ակադեմիական ֆորումները, ընկերական սպորտային խաղերը ինչպես նաև թեմատիկ փառատոներ և ցուցահանդեսներ Ռուսաստանի տարբեր քաղաքներում»,- հավելել է Պուտինը։