Հետևեք մեզ։

ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շահառու են. Գևորգ Պապոյան

13:41, 12 սեպտեմբեր 2024
ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շահառու են. Գևորգ Պապոյան

Մեզ համար դա տնտեսական պրոեկտ է, որի շահառուն ոչ միայն Հայաստանն է, ոչ միայն ՀՀ հարևաններն են, այլև ողջ տարածաշրջանը՝ Եվրոպական երկրները, Արևմտյան Ասիայի երկրները, Մերձավոր Արևելքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։

«Դա մի մեծ պրոեկտ է, որը հյուսիս-հարավի և արևելք-արևմուտքի միջև պետք է արագ տրանսպորտային և տնտեսական կապեր ստեղծի։ Նաև դա է պատճառը, որ շատ երկրներ ողջունել են»։

Թե ինչու ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան չեն արձագանքում այս նախագծին, Պապոյանն ասաց. «Չեմ կարող ասել, բայց այս գործընթացի շահառուն նաև այդ երկրներն են»։