Դուք մարդու իրավունքների պաշտպանն եք։ Ձեզ բողոք է ներկայացվել, որ տրված հաղորդման վերաբերյալ 2023-ի հոկտեմբերի 5-ից պատասխան չի տվել։ Այս մասին ՄԻՊ Անահիտ Մանասյանին ասաց զոհված զինծառայող Արտյոմ Ադանալյանի մայրը։
«Դուք այդ բողոքը պետք է վարույթ ընդունեիք։ Հիմա հարցնում եմ՝ ինչու եք խախտել սահմանադրական օրենքը»,-ասաց զոհված զինծառայողի մայրը։
Անահիտ Մանասյանը ասաց՝ «Ես չեմ կարող 14000 դիմումները տեղում հիշել, տվեք ձեր տվյալները»։
Ի պատասխան Մանասյանի արձագանքին՝ զոհված զինծառայողի մայրը ասաց. «ՄԻՊ-ը հանցագործություն է պառտակել։ Որդուս՝ Արտյոմ Ադանալյանի հետ է կապված։ Մտածեցի՝ գուցե կաջակցի հանդիպել իր ընկերուհի տիկին դատախազի հետ, սակայն դա ևս չստացվեց իր մոտ»։