Հետևեք մեզ։

«Հայաստանի արագ ռազմականացումը սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման գործընթացին»․ Բայրամով

14:35, 12 սեպտեմբեր 2024
«Հայաստանի արագ ռազմականացումը սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման գործընթացին»․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ զրույցում կրկին անդրադարձել է ՀՀ սահմանադրությանը։

 

«Հայաստանի օրենսդրության մեջ մեր երկրի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջները, ինչպես նաև Հայաստանի արագ ռազմականացումը հիմնական գործոններն են, որոնք սպառնում են տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման գործընթացին»,-ասել է Բայրամովը։