Հետևեք մեզ։

Վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել. Պապիկյանը Չինաստանում է (լուսանկարներ)

15:00, 12 սեպտեմբեր 2024
Վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել. Պապիկյանը Չինաստանում է (լուսանկարներ)

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։

 

Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ 

 

Նախարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։

 

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: