Հետևեք մեզ։

Լավ կլիներ, որ մենք, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ ունենայինք Հայաստանի հետ. Լուկաշենկո

15:48, 12 սեպտեմբեր 2024
Լավ կլիներ, որ մենք, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ ունենայինք Հայաստանի հետ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է: Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

 

«Լավ կլիներ, որ մենք, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ ունենայինք Հայաստանի հետ, չնայած բոլոր թերություններին և նրբերանգներին, հավատացեք, որ դա մեր մեղքը չէ», - ասել է նա։

 

Նա նշել է՝ համագործակցել են հայեդի հետ որպես ամենամտերիմ մարդիկ. «Նրանց ամեն կերպ օգնել ենք, բայց, տեսեք, Արևմուտք, ԵՄ գնալ ցանկացան»։