Հետևեք մեզ։

Նա մեծ մարդ է մեզ համար. Լուկաշենկոն խոստացել է քննարկել Մինսկի փողոցներից մեկը Հովհաննես Բաղրամյանի պատվին անվանակոչելու առաջարկը

15:58, 12 սեպտեմբեր 2024
Նա մեծ մարդ է մեզ համար. Լուկաշենկոն խոստացել է քննարկել Մինսկի փողոցներից մեկը Հովհաննես Բաղրամյանի պատվին անվանակոչելու առաջարկը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է քննարկել Մինսկի փողոցներից մեկն ի պատիվ խորհրդային հրամանատար և պետական ​​գործիչ, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի պատվին անվանակոչելը, ով մասնակցել է Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրմանը։ Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

 

«Ինչ վերաբերում է մեծն Բաղրամյանին, ապա մենք պետք է մոտ ապագայում քննարկենք այդ հարցը, նա, անշուշտ, մեծ մարդ է մեզ համար»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։

 

Համապատասխան առաջարկով հանդես է եկել «Մինսկ քաղաքի հայկական մշակութային և կրթական ընկերություն «Հայաստան» հասարակական միավորման նախագահ Գեորգի Եղիազարյանը։