Հետևեք մեզ։

Արցախը չպիտի կորցնեինք․ դեմ եմ, որ տարածքներ են հանձնվում, բայց քաղաքականությանը չեմ խառնվում․ Վիկ Դարչինյան

16:03, 12 սեպտեմբեր 2024
Արցախը չպիտի կորցնեինք․ դեմ եմ, որ տարածքներ են հանձնվում, բայց քաղաքականությանը չեմ խառնվում․ Վիկ Դարչինյան

Պետք է նման բան չլիներ, Արցախը չպիտի կորցնեինք․ այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց նախկին բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, պատասխանելով հարցին, թե որն է իր դիրքորոշում այս հարցի շուրջ։

Հարցին, թե որպես անվանի հայ բռնցաքամարտիկ ի՞նչ դիրքորոշում ունի ներքաղաքական իրավիճակի, «Սրբազան պայքարի» վերաբերյալ, Դարչինյանն ասաց․
«Դեմ եմ, որ տարածքներ են հանձնվում, բայց քաղաքականությանը չեմ խառնվում։ Իրադարձություններին հետևում եմ կողքից»-, նշել է բռնցքամարտիկը։

 

 

Յանա Համբարձումյան