ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սպասում է Իրանի նախագահի այցին Ռուսաստանի Դաշնություն, այդ թվում՝ երկու երկրների միջև նոր համաձայնագրի ստորագրմանը։ Այդ մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ հանդիպմանը։
«Մենք գնահատում ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մնում է առաջնահերթություն նոր նախագահի՝ պարոն Մասուդ Փեզեշքիանի թիմի համար», - ասել է Պուտինը։