Հետևեք մեզ։

Կալանավորված ադրբեջանցիների պահման պայմաններին ես անձամբ եմ ծանոթացել, որևէ բողոք նրանց կողմից չի ներկայացվել․ ՄԻՊ

14:44, 27 ապրիլ 2023
Կալանավորված ադրբեջանցիների պահման պայմաններին ես անձամբ եմ ծանոթացել, որևէ բողոք նրանց կողմից չի ներկայացվել․ ՄԻՊ

Ես այցելել եմ ադրբեջանցի կալանավորված զինծառայողներին՝ որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ Հիմնական հարցադրումները, որոնք քննարկման առարկա են դարձել, իրենց իրավունքների ապահովման վիճակն էր և իրենց պահման պայմանները, որոնք դարձյալ իրավունքների պաշտպանության տեսանկյունից են կարևորություն ներկայացնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածք ներխուժած և այստեղ մեր իրավապահների կողմից կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին իր այցելությանը։

 

Hayastan.news-ի հարցին՝ իրենք դժգոհե՞լ են որևէ բանից, Մանասյանն ասաց․ «Նշեմ, որ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ բողոք նրանց կողմից չի ստացվել։ Պահման պայմաններին ես անձամբ եմ ծանոթացել, այսինքն՝ խցային պայմաններին և այլն, նաև այն հանգամանքին, թե արդյոք նրանք ստանո՞ւմ են խմելու ջուր, սնունդ, այդ առումով ևս որևէ բողոք նրանց կողմից չի ներկայացվել»։

 

 

 

 

 

Վերլուծական