Փարիզի դատարանը հինգշաբթի օրը երկու կանանց, ովքեր պնդում էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիժիտը, տղամարդ է ծնվել, դատապարտել է 13,5 հազար եվրո տուգանքի՝ զրպարտության համար, հայտնում է BFMTV-ը՝ վկայակոչելով դատարանի հայտարարությունը։
«Կանայք դատապարտվել են պայմանական տուգանքի՝ 500 եվրոյի չափով: Նրանք նաև պետք է վճարեն 8 հազար եվրո փոխհատուցում Բրիժիտ Տրոգնյեին (առաջին տիկնոջ օրիորդական ազգանունը) և 5 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում», - հաղորդում է հեռուստաալիքը: