Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրները Իսլամաբադում կազմակերպության արտաքին տնտեսական և առևտրային գործունեության համար պատասխանատու նախարարների 23-րդ հանդիպման արդյունքներով հայտարարություն են ստորագրել արդար առևտրի և կայուն զարգացման մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՇՀԿ Գործարար խորհրդի և Տնտեսական վերլուծական կենտրոնների՝ ՇՀԿ կոնսորցիումի գործունեությունը, ՇՀԿ անդամ երկրների 2021-2025 թվականների բազմակողմ առևտրատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման առաջընթացը և համատեղ գործողությունների ծրագիրը: Վերանայվել են ՇՀԿ-ի շրջանակներում ներտարածաշրջանային առևտրի զարգացումը 2023-2025 թվականների համար, և ստորագրվել է համատեղ հայտարարություն արդար առևտրի և կայուն զարգացման վերաբերյալ»,- տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջոցառման շրջանակում հանդիպումներ են կայացել Բելառուսի, Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարների միջև։ Քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ ՇՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցերը: