Ուկրաինայի նախագահ Զելենսկին բողոքել է, որ Արևմուտքը չի թույլատրում Ուկրաինային հեռահար զենքով հարվածել Ռուսաստանի խորքային տարածքներին, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա ասում է, որ եթե զենքի օգտագործման թույլտվություն կա, բայց հրթիռներ չկան, ապա դա իրական թույլտվություն չէ:
The Guardian թերթը գրել էր, որ Բրիտանիան թույլատրել է Storm Shadow հրթիռներն օգտագործել Ռուսաստանի տարածքում, բայց հրապարակայնորեն չի հայտարարի այդ մասին: ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենն ասել է, որ նրանք մտահոգված են, որ նման հարվածները կարող են սրել իրավիճակը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը կարծում է, որ Արևմուտքն արդեն որոշել է թույլատրել այդ հարվածները, և հիմա լրատվամիջոցներում պարզապես ձևակերպում են այդ որոշումը: