Պակիստանում հայտնաբերվել է mpox՝ կապիկի ծաղիկի վիրուսի վեցերորդ դեպքը: Պակիստանի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն, վիրուսը հայտնաբերվել է Խայբեր Պախտունխվա նահանգի Դիր շրջանի մի բնակչի մոտ, ով վերջերս վերադարձել է Մերձավոր Արևելքի երկրներից:
Նշվում է, որ վարակված մարդն այժմ կարանտինում է: Ըստ տեղեկության, Պակիստանում գրանցված բոլոր 6 դեպքը հայտնաբերվել են արտերկրից ժամանած անձանց մոտ:
Կապիկի ծաղիկ վիրուսը օգոստոսի 14-ին ԱՀԿ-ի կողմից հայտարարվել է որպես «միջազգային հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ»: