Արևմտյան երկրների ուղղակի մասնակցությունը ուկրաինական հակամարտությանը փոխում է դրա բնույթը և Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել նոր սպառնալիքներին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքերով՝ եթե Արևմուտքը ակտիվորեն ներգրավված է հակամարտությունում, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ: Պուտինը նախազգուշացրել է, որ եթե այդպես է, Ռուսաստանը պետք է համապատասխան որոշումներ կայացնի՝ հաշվի առնելով առաջացած սպառնալիքները: