Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։
Հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին Մեքսիկայի թիմին։
Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը։
Մարիամ Մկրտչյանի պարտիան դեռ չի ավարտվել։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականին։