2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։
Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 9-11-ը Երևանում կազմակերպել էր «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը։ Միջոցառման կազմակերպման համար պետական գնման 2 պայմանագիր է կնքվել «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի և «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ։ Առաջին պայմանագրի արժեքը 73 մլն 678 հազար դրամ է, երկրորդինը՝ 51 մլն 924 հազար դրամ։ Մարիամ Աբգարյանը և Գևորգ Աղաբալյանը ամուսիններ են։
Մարիամ Աբգարյանի հետ կնքված պայմանագրով 3 տարբեր կոնֆերանս սրահներում նախատեսված էին հետևյալ աշխատանքները` սրահների 3D մոդելավորում, անիմացիոն հոլովակների պատրաստում (միջինը 30 վայրկյան տևողությամբ), 4 և 3 մետր բարձրությամբ պատերի պաստառների պատրաստում, սրահի դիմային հատվածի պաստառապատում, բեմահարթակի պատրաստում։
Պայմանագրով նախատեսվում էր նաև 2 օրվա ընթացքում թարգմանության, նկարահանման և մոնտաժի, բեռնափոխադրման, տեխնիկական տնօրենի և ինժեների ծառայությունների մատուցում։ Ֆորումի մյուս կազմակերպչի՝ «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հիմնադիր Գևորգ Աղաբալյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելով` պարզեցինք, որ Աղաբալյանը մի շարք լուսանկարներ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կառավարության ներկայացուցիչների հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։