Հետևեք մեզ։

ՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտոնակցի հետ

22:54, 12 սեպտեմբեր 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտոնակցի հետ

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ:

«Բարձր ենք գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է ՀՀ ԱԳ փոխնախարարը X-ի իր էջում։