Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: