ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կփոխարինի գերմանացի դիվանագետ Քրիստոֆ Հոյսգենին` որպես Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Այս միջոցառումը, անցկացվում է ամեն տարի՝ Մյունխենում և համարվում է քաղաքական ու ռազմական առաջնորդների միջազգային կարևոր հարթակ:
Ստոլտենբերգը հոկտեմբերին կլքի իր պաշտոնը ՆԱՏՕ-ում, որը զբաղեցնում է 2014 թվականից: Նրան կփոխարինի Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն:
ՆԱՏՕ-ի մի պաշտոնյա, որը ցանկացել է մնալ անանուն, ասել է, որ կազմակերպությունը «չի մեկնաբանում լուրեր», և որ Ստոլտենբերգը կենտրոնացած է իր աշխատանքային ժամկետի ավարտի վրա: