Լոս Անջելեսի ժամանկով հինգշաբթի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4.7 մագնիտուդ ուշգնությամբ, գրում է ABC News-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մալիբուում, Կալիֆորնիա: ԱՄՆ Գեոլոգիական ծառայությունը հաղորդում է, որ սկզբնական երկրաշարժից երկու րոպե անց գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը, իսկ 12 րոպե անց՝ 3.4 մագնիտուդով ևս մեկ ցնցում:
Էական վնասների մասին այս պահին լուրեր չկան: