Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը սեպտեմբերի 12-ին հրապարակել է ինը մարդու անուն, ովքեր, ըստ նրանց, ՀԱՄԱՍ-ի զինյալներ են եղել և սպանվել են Գազայի օդային հարձակումների ընթացքում: ՀԱՄԱՍ-ը հերքում է այս պնդումները, գրում է Reuters-ը:
Իսրայելի զինուժը պնդում է, որ նրանցից երեքը նաև ՄԱԿ-ի աշխատակիցներ են եղել: ՄԱԿ-ն իր հերթին հայտարարել է, որ չորեքշաբթի Գազայի կենտրոնում գտնվող դպրոցին հասցված երկու օդային հարվածների արդյունքում սպանվել է վեց աշխատակից, ինչը պատմության ընթացքում երբևէ ամենաբարձր մահերի թիվն է կազմակերպության աշխատակիցների շրջանում:
Համաձայն ՄԱԿ-ի՝ հարվածները տեղի են ունեցել սեպտեմբերի 11-ին՝ դպրոցում, որն օգտագործվում էր իբրև ապաստարան՝ տեղահանվածների համար: Իսրայելի զինուժը նշում է, որ այդ տարածքն օգտագործում էին նաև ՀԱՄԱՍ-ի զինյալները: